ՀՏՀ
Առավել հաճախ տրվող հարցերը մեկ տեղում
ՀՏՀ
Առավել հաճախ տրվող հարցերը մեկ տեղում
Ինֆորմացիա
Կարո՞ղ եմ արդյոք շարունակել ապրանքները պատվիրել հեռախոսով
Այո՛, կարող եք: +374 98-06-06-02 հեռախոսահամարով մեր , որից արդեն իսկ օգտվում են հազարավոր սպառողներ, մշտապես գործում է: Այդուհանդերձ, մենք խրախուսելու ենք մարդկանց պատվերները կատարել առցանց, քանի որ այդպես ավելի հստակ կարող են ընտրել իրենց ապրանքը՝ շնորհիվ նկարների, անվանումների, հավելյալ տեղեկությունների և ներկայացված ամբողջական, հեշտ փնտրվող տեսականու:
Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած ապրանքը
Ձեր նախընտրած ապրանքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝ որոնման համակարգի միջոցով և կատալոգում:
Կարո՞ղ եմ արդյոք ստեղծել իմ նախընտրած ապրանքների ցուցակ` առանց դրանք զամբյուղին ավելացնելու
Այո՛, կարող եք: Եթե կայքի տարբեր էջեր այցելելիս հավանում եք այս կամ այն ապրանքը, սակայն դեռևս չեք պատրաստվում այն գնել, կարող եք հավելել «Նախընտրածներ» ցուցակին, որպեսզի հաջորդ անգամ գնում կատարելիս հեշտությամբ գտնեք այն: Դրա համար հարկավոր է սեղմել տվյալ ապրանքի անվանման աջ կողմում գտնվող սրտիկը: Եթե վերջինս սև է, ապա ապրանքը Ձեր «Նախընտրածների» ցուցակում է, որը կարող եք դիտել` սեղմելով համապատասխան կոճակը:
Կարո՞ղ եմ արդյոք հետագայում տեսնել իմ պատվերների պատմությունը և ընթացիկ պատվերների կարգավիճակը
Այո՛, կարող եք: Կայք մուտք գործելուց հետո Դուք կունենաք Ձեր Անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել մինչ այդ պահը կատարած Ձեր բոլոր պատվերները և դրանց կարգավիճակները՝ «Հավաքումն ավարտված է», «Փոխանցված է առաքման», «Ամբողջությամբ առաքված է» և այլն:
Կարո՞ղ եմ արդյոք ամեն անգամ նշել առաքման նոր հասցե
Անձնական էջում Դուք նշում եք բոլոր այն հասցեները, ուր հետագայում իրականացվելու է առաքում: Կոնկրետ պատվերի դեպքում արդեն ընտրում եք այդ ցանկից կամ ավելացնում նոր հասցե: Պատվերի ձևակերպման ժամանակ Ձեր կողմից ավելացված հասցեները և հեռախոսահամարները ավտոմատ կերպով ավելացվում են Ձեր Անձնական էջի տվյալներին:
Կարո՞ղ եմ արդյոք վերադարձնել պատվիրված ապրանքը
Այո՛, կարող եք: Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 7 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը: Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով: Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն ձեր նախընտրածով:
Ի՞նչ անել, եթե լրացուցիչ հարցեր ունեմ, որոնց պատասխաններն այստեղ չկան
Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք զանգահարել զանգերի կենտրոն` +374 98-06-06-02 հեռախոսահամարով:Կարող եք հաղորդագրություն ուղղարկել պաշտոնական էլ հասցեին info@vardanyan.pro։ Կապ հաստատել Ձեզ հարմար լրացուցիչ տարնբերակներով Skype, WhatsApp, Viber