Մեր մասին
ՎԱՐԴԱՆՅԱՆ ընկերությունը առաջատարն է Հայաստանում՝ թեթև մետաղական կոնստրուկցիաների արտադրության և փոշեներկման ոլորտում, ինչպես նաև հանդիսանում է աշխարհահռչակ իտալական PULVERIT ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր առավելությունները
PULVERIT փոշեներկման նյութեր
Մենք առաջարկում ենք փոշեներկման նյութեր, որոնք ավելի քան 50 տարի օգտագործվում են աշխարհի առաջատար արտադրող ընկերությունների կողմից։ PULVERIT-ի փոշեներկերը ապահովում են բարձր ծածկողունակություն ,երկարատև պաշտպանություն և դիմակայունություն Հայաստանի ագրեսիվ կլիմայական պայմաններում՝ երաշխավորելով տասնամյակների որակ։
Մեր արտադրանքը
Փոշեներկումը մետաղական արտադրանքների ամենաարդյունավետ և դիմացկուն մեթոդներից է, և մենք օգտագործում ենք միայն լավագույն իտալական PULVERIT փոշեներկերը՝ հարթ և ամուր ծածկույթ ստանալու համար: Մեր գործարանը հագեցած է ամենաժամանակակից մետաղամշակման սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ ինչի արդյունքում մեր արտադրանքը ունի անթերի որակ և ամենամրցունակ գին։
Որակի և հուսալիության երաշխիք
Մեր արտադրանքներն ու ծառայությունները ապահովում են բացառիկ արդյունքներ տարբեր ոլորտներում: Մենք համագործակցում ենք բազմաթիվ հայտնի հայկական ընկերությունների հետ՝ նրանց ապահովելով հուսալի լուծումներով և որակյալ մետաղական արտադրանքով ։