Փոշեներկման ծառայություն

Փոշեներկումը համարվում է ժամանակակից ներկման մեթոդներից ամենաորակյալը: Շնորհիվ քիմիական բաղադրության և պոլիմերիզացիոն պրոցեսի այն ծառայում է տասնամյակներ՝ նույնիսկ Հայաստանյան բնակլիմայական պայմաններում: Մեր ընկերությունը համարվում է իտալական PULVERIT ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և օգտագործում է բացառապես Իտալիայից ներկրված փոշեներկերը: Մեր փոշեներկման արտադրամասը հագեցած է շվեյցարական սարքավորումներով, որն ընձեռնում է հնարավորություն փոշեներկելու մինչև 7մ երկարության մետաղական կոնստրուկցիաներ: